Զրուցարան
ԱՆՎՃԱՐ
Սիրելի բարեկամ, այս գրքում զրույցներ են քո ժողովրդի պատմության, մշակույթի մասին: Նաև՝ բանաստեղծություններ, նվիրված հայերեն տառերին, հայրենիքին: Շատ կարեւոր գիրք: Այն կառաջնորդի քեզ ամբողջ կյանքում: Սիրել սեփական մշակույթը եւ ժողովրդին` նշանակում է իմանալ: Իմանալ և արժանապատվությամբ ապրել, ազնվորեն ծառայել քեզ ժառանգություն տրված մշակույթին ու պատմությանը, միշտ առաջ նայելով:
Լուսավոր ու երջանիկ ճանապարհ եմ մաղթում քեզ, սիրելի բարեկամ: