Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում Վարդգես Պետրոսյանի այրին խոսում է գրողի թողած ժառանգության, նրա նկատմամբ ժամանակակիցների վերաբերմունքի և իր` հայրենիք գալու մասին։
Օգոստոսի 9-ին լրացավ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը։
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում Վարդգես Պետրոսյանի այրին՝ Սոնա Տիգրանյանը, շնորհակալություն է հայտնում ներկայիս իշխանություններին և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` 2 տասնամյակից ավելի բացակայությունից հետո Հայաստան վերադառնալուն նպաստելու համար։ Տիգրանյանը խոսում է նաև ամուսնու ժառանգության կարևորության մասին, մասնավորապես անդրադառնում «Կրակե շապիկ» վեպի արդիականությունը, նաև այն հսկա ավանդին, որն ունեցել է Պետրոսյանը թե՛ «Գարուն» ամսագրում, թե՛ Գրողների միությունում, թե՛ առհասարակ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականությունում։